Թանկացել է մակարոնեղենը, միսը, ձուն․ որոշ սննդամթերքների գինը նվազել է

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.4% գնանկում, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4-1.6%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.9% գնաճ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ մակարոնեղենի գները նվազել են 11.5%-ով, բրնձինը՝ 4.0%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.3% և 0.8% գնաճ:

Տավարի մսի գինը 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% և 0.4%-ով:

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ խոզի և ոչխարի մսերի գները նվազել են 11.0% և 2.0%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.1% և 0.4% գնաճ:

Ձվի գինը 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ աճել է 0.8%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի գները 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ աճել են 5.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.4%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով:

Դրան զուգընթաց, 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 24.3%, ալյուրի՝ 20.0%, ոսպի՝ 18.4%, ոլոռի՝ 17.7%, բլղուրի՝ 6.0%, ձավարի՝ 4.9%, լոբու՝ 3.9%, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.7%, 0.3%, 0.6%, 0.1%, 0.4%, 0.4% գնանկում:

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ հրուշակեղենի և թռչնամսի գներն աճել են 1.3% և 1.2%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% և 0.3% գնանկում:

Մարգարինի գինը 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ նվազել է 19.7%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 6.4%-ով, պանրինը՝ 5.5%-ով, կարագինը՝ 4.6%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.1%, 1.1%, 0.6% և 0.7%-ով:

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.3%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 6.2%, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.4% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.0% գնանկում, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 4.1% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ:

2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 3.7%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.33 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել