Երիտասարդները անկեղծ, առանց մտածելու ասացին՝ իհարկե ոչ, ես հո մատնիչ, գործ տվող չեմ․ Լիլյա Աֆրիկյան

Միջազգային գործընկների կողմից բարձր է գնահատվել Կառավարության կամքը և ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գործիքակազմեր, ինստիտուտներ ներդնելու հարցում։ Այս մասին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող Լիլյա Աֆրիկյանը։

Նրա խոսքով՝ հանրության մոտ թյուր ընկալում կա, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն գործադիրի մանդատն է։

«Կարծիքը ձևավորվել է տարբեր կրթական հաստատություններում երիտասարդների հետ հանդիպումների արդյուքում։ Սիմուլյատիվ քննարկումների ժամանակ հարցնում էինք՝ օրինակ՝ դու, կազդարարես, եթե քո ընկերը, բարեկամը կամ հարազատը չարաշահումներ են իրականացրել։ Նրանք շատ անկեղծ, առանց մտածելու նրան ասացին՝ իհարկե ոչ, ես հո մատնիչ, գործ տվող չեմ։ Մենք շատ մեծ անելիք ունենք հանրությանը բացատրելու ազդարարման համակարգի նպատակը։ Տվյալ դեպքում նրանք գործընկեր են իրավապահ համակարգի համար, այլ ոչ մատնիչ»,-նշեց Լիլյա Աֆրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել