Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը ւ առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
