Կառավարության անկյունաքարային ուղղությունների մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա նկատմամբ հասարակության շրջանում զրո հանդուրժողականության գաղափարի ձևավորումը և արմատավորումը։ Այս մասին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։
«Հասարակության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում չպետք է լինի միայն գաղափարական։ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին և այդ մեխանիզմներից մեկը հանդիսանում է հանրային ազդարարման համակարգը, որը ժամանակակից ժողովրդավարական պետություններում վաղուց արդեն ապացուցել է իր կարևորությունը»,-նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ հասարակությունը չի ընկալում, թե ինչպես պետք է կիրառի ազդարարման հարթակը։ Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ազդարարման վերաբերյալ իրազեկման արշավին միացած կազմակերպություններին։
Մանրամասները՝ տեսանյութում