Դեկտեմբերի 9-ին, ժամը 07:24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Մ. ծնված 1991 թ.) բախվել է կայանած GAZelle մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1962 թ.), որն էլ վրաերթի է ենթարկել Ն. Մ.-ին (ծնված 1987 թ.). «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։
Ն.Մ.-ն և Հ. Մ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Մ.-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։