ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության կարևորությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերին: Երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաների շուրջ:

Նշվում է, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել