Վտանգավոր փաստաթուղթ է․ ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի առաջարկներին

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։

Մանուկյանն այդ մասին հայտնել է ֆեյբուքյան իր էջում։

«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ 2 երկրի վերջին առաջարկներին: Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը` թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,– գրել է Մանուկյանը:

Նշենք, որ նրա հետ եղել են նաև պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել