Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: