Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արթին Մէն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք Երևան)։

Մասնավորապես՝ 

  • հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ, անջրանցիկ, չներծծվող և լվացվող նյութերից պատրաստված մակերես,
  • առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • ապահովված չի եղել տաք ջրով և ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով,
  • աշխատակիցները չեն ենթարկվելպարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ։   

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել