ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թափուր տեղի համար առաջադրվել է նաև Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Եզրափակիչ ելույթի ժամանակ Հարությունյանը դիմելով ՔՊ-ական Արսեն Թորոսյանին Հայկուհի Հարությունյանն ասաց. «Պարոն Թորոսյա՛ն, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ այդ որոշումը Ձեզ ամենաանպրոֆեսիանլը թվա, մի հատ նորից կարդալ և պատասխանել, թե՝ երբ նախարար էիք, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրել է` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»:
Այնուհետև ՔՊ-ն հայտարարեց, որ չի մասնակցի Հարությունյանի ընտրությանը։ Վերջինիս հայտարարությանն ավելի ուշ անդրադարձավ նաև Արսեն Թորոսյանը ու նշեց, որ մյուս անգամ նրա հետ կհանդիպի դատարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։