Սահակ Սարգսյանը հետ է կանչվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Սահակ Սարգսյանին հետ կանչել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել