Հայաստանի ՊՆ–ն շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ը Աքրա քաղաքում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

«Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են ՊՆ-ից:

Արման Սարգսյանը հանդիպել է նաև խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Պաշտոնյային նա ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել