Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ.-ի վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ.-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն:
«Հետևաբար՝ 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։