Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները:
Առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) վարչական դատարանը:
Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը.
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են: