Դեկտեմբերի 6-ին նշվում է Փաստաբանի օրը և փաստաբանության ձևավորման 105-րդ ամյակը։
Փաստաբանների պալատի կողմից տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը անցկացվում էր Հայաստանի Ազգային պատկերասրահում, ներկա էին փաստաբաններ, իրավաբաններ, Փաստաբանների պալատի խորհուրդը, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Միջոցառմանը շնորհակալագրեր հանձնվեցին Iravaban.net-ին՝ փաստաբանական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և հանրության իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար, Հանրային երկրորդ հեռուստաընկերությանը, Հանրային ռադիոյին, Armlur.am-ին։
Միջոցառման ընթացքում փաստաբանական գործունեության արտոնագրեր ստացան շրջանավարտները։
Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ.՝ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։