Պարոն Սիմոնյան, շատ լավ հորդոր է, բայց կարծում եմ պետք է սկսել օրինակ ծառայել։ Որպես Ազգային ժողովի նախագահ Ձեր լիազորությունների մեջ է մտնում նաև պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ հրավիրելը, հետևել օրենքների, պահանջների կատարմանը։ 100-ից 99 դեպքերում խախտումները թույլ են տալիս մեծամասնությամբ ներկայացուցիչները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի կոչին։
Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ հայտարարությունների ժամին և դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին կոչ անելով՝ առանց վիրավորանքների գործ անել։
«Այստեղից հնչող խոսքը պետք է հասկանալի լինի և, որ ամենակարևորն է, պետք է կեղծ չլինի։ Քիչ առաջ՝ Ձեզնից առաջ, ելույթները, որ հանեք ու սղագրությունները կարդաք, կտեսնեք, թե ինչքան կեղծ և մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններ են արվում»,- իր ելույթում նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն տեսանյութում՝