ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին ՀԱԹ Բ-2 թաղամասի շինություններից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 59-ամյա Լյուդմիլա Տ.-ն:
Նա 2022 թ. մայիսի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: