Տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում․ Հայկ Կոստանյան

Մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել