ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր։ հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։ Գրում է РИА Новости-ն։
«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։