Իմ միակ մոտիվացիան դատախազությունից դատարան գնալու՝ եղել է բարձր աշխատավարձը․ Սերգեյ Մարաբյան

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հարցը քննարկվում է Ազգային ժողովում։

Պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեցի Մարաբյաբին, թե ինչու է որոշել դատախազից դառնալ դատավոր։

«Դատավոր դառնալու հետ կապված՝ տեսեք, այն ժամանակ, երբ ես աշխատում էի Դատախազությունում, դա բավականին արդյունավետ աշխատանք էր, բայց երբ Արդարադատության խորհուրդն էլ այդ հարցը տվեց, ես մեկ պատասխան եմ տվել՝ դատախազի աշխատավարձը 160 հազար դրամ է, դատավորնը՝ 440 հազար, եթե ես սովորել եմ, հասել եմ Գիտությունների թեկնածուի աստիճանի և այլն, ես ցանկանում եմ ունենալ արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի կարողանամ դրանով ապրել։ Հետևաբար՝ իմ միակ մոտիվացիան դատախազությունից դատարան գնալու՝ եղել է բարձր աշխատավարձը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել