ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ ՔՊ-ականները չեն օգտագործում Արցախ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, մեր պաշտոնյաները՝ բոլորն էլ օգտագործում են», – ԱԺ-ում ասաց նա:
Սիմոնյանը հայտարարեց, թե, չընդունելով «ՀայաՔվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը. «Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին ու դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամ, եթե սա ընդունվեր` ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր»:
Նա վստահեցրեց` ՔՊ-ն կառչած չէ աթոռից: