Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը։
«Ազդարարների իրավական պաշտպանությունը շատ կարևոր է, նույնիսկ ԵՄ մակարդակով։ Ազդարարները շատ ժամանակ հետ են կանգնում՝ վախենալով վրեժխնդրությունից»,-ասաց Յան Պլեզինգերը՝ խոսելով ազդարարների իրավունքների իրազեկվածության խնդրի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։