«Հայասաթ-1» հայրենական առաջին արբանյակը տիեզերք է արձակվում:
Նշենք, որ արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին թռիչքի հետաձգման մասին
«Հայկական արբանյակը երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին»,– ասված էր հաղորդագրութունում։
«Հայասաթ-1»–ը ստեղծել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: Լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա: