Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Բուլղարիայի տաղավար:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարում:

Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց ունեցան:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը,  Արաբական  Միացյալ  Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC)  անդամ երկրները:  Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում  ելույթով է  հանդես եկել՝  ընդգծելով, որ  կլիմայի  փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել