Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման ծրագիրը․ Կարեն Կարապետյան

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ:

Նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպե՞ս խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» խորագիրը:

«Ազդարարման հարթակը (azdararir.am) հնարավորություն է ընձեռնում լայն հասարակությանը ինչպես անանուն, այնպես էլ անձնական տվյալները ներկայացնելով, հայտնել պետական համակարգում և տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիոն հանցագործությունների, բարեվարքության և էթիկայի նորմերի խախտումների հետ կապված իրավիճակների վերաբերյալ։ Ինչպես բոլոր նոր ներդրվող համակարգերում, այդպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում, դրա օրգանական զարգացման շրջափուլում ի հայտ է գալիս դրանց հետագա բարելավման, լավարկման վերլուծությունների հիման վրա նոր փոփոխությունների ներդրման անհրաժեշտություն։ Մասնավորապես կարևոր է, երբ խոսքը գնում է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության և դրանց թվային լուծումների մասին»,-իր խոսքում նշեց Կարեն Կարապետյանը։

Նա ասաց, որ համակարգի բարելավման մասին խոսելիս կարևոր է հանրության ակտիվ ներգրավման խթանումը։

«Տեսնելով ազդարարման համակարգի ցուցանիշները անցած երեք տարիների ընթացքում՝ մշակվեց և այժմ մեկնարկում է համապետական իրազեկման ծրագիրն այս համակարգի մասին։ Ծրագրի իրականացման համար մենք փորձեցինք մոբիլիզացնել պետական համակարգում առկա բոլոր միջոցներն ու ռեսուրսները»,-ասաց փոխնախարարը՝ կարևորելով քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությունը այս աշխատանքներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել