ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայհիդրոմետը տեղեկացնում է.
Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։
Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր»:
Հավելենք, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։