BMW-ն բախվել է ճամփեզրին կայանած Kia մակնիշի ավտոմեքենային ու շրջվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Նոյեմբերի 30-ին, ժամը 23։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ս. Մնացականյան և Ռոսիայի փողոցների խաչմերուկում BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ո․, ծնված 1989 թ.) բախվել է ճամփեզրին կայանած Kia մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Պ․)․ BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է, գազի արտահոսք չկա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել