Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ անդրադարձ է արվել նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին։

«‎Գնահատվել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ մնայուն խաղաղության պայմանագրով հանգուցալուծմանը և այդ շրջանակում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, հարցին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը։

Նշվել է, որ Անկարան «‎աջակցելու է ամեն տեսակ անկեղծ ջանքի՝ ուղղված մնայուն խաղաղության հաստատմանը, որը նպաստելու է տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի անդորրին ու բարօրությանը»‎։

Հայտարարությունում կա նաև անդրադարձ ռուս-ուկրաինական պատերազմին։ Նշվում է, որ Թուրքիան կշարունակի իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել