Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Արաբական Միացյալ էմիրություններ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28) մասնակցելու համար:
Դուբայում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: