Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հերքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստովանել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից սխալ էր և ասել, որ նոր սերունդը պետք է ուղղի այն։ «Ես իմ երեխաներին անընդհատ ասում եմ. «Դուք պետք է շտկեք սա, մենք սխալվել ենք»: Կարծում եմ, որ այստեղ ուղղությունը պարզ է», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Brexit-ի միջոցով ձեռք բերված ազատությունների շնորհիվ է, որ մենք ամրապնդել ենք մեր միգրացիոն համակարգը։ Brexit-ի միջոցով ապահովելու ենք այլ հաջողություններ»,- հակադարձել է Սունակի ներկայացուցիչը։
2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեում բրիտանացիների 52%-ը կողմ էր Եվրամիությունից դուրս գալուն։ 2020 թվականի հունվարի 31-ին տեղական ժամանակով ժամը 23։00-ին երկիրը դուրս եկավ ԵՄ-ից 47 տարվա անդամակցությունից հետո։ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կողմերի միջև առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը։