Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Նշվում է, որ փրկարարները փակել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։