Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 16։24-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու բեռնատար, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա․ Մ․) և «KamAZ» (վարորդ՝ Հ․ Բ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Նշվում է, որ փրկարարները բեռնատար ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը քարշակել (մոտ 3 մ)․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։