Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Այցի ընթացքում նախատեսված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ: