ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Գրում է RT գործակալությունը։
Ինչպես ասել է Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծրագրերում այս պահին հեռախոսազրույց չունի Փաշինյանի հետ։
«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ (խմբ․՝ ԱՊՀ գագաթնաժողովին), իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա խոսելու հրաշալի հնարավորություն կլինի», – ասել է նա։