Արցախն Ադրբեջանին ենք հանձնել բոլորս միասին․ Սամվել Բաբայան

Արցախի հարցը չի լուծվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Սամվել Բաբայանն անդրադարձավ օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, որում ասել էր, որ Սամվել Բաբայանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ չի վարել։

«Ես խնդրում եմ, դուք ամեն մեկին մի լսեք։ Քննություն է ընթանում։ Շահրամանյանին երբ հրավիրեն, կծանոթացնեն և՛ դրա հետ, եղել է, թե չի եղել, և՛ մնացած բոլոր հարցերի։

Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է արցախահայերի վերադարձն Արցախ, նա ասաց․ «Մեզ ունենք խելոք ընդդիմություն, ես չէի ցանկանա իրանց խանգարեի։ Շատ խելոք ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում։ Ժողովուրդ, ես ամեն ինչով զբաղվում եմ, ինչ ես ասել եմ, դրանով զբաղվում եմ»,-նշեց նա։

Սամվել Բաբայանի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել Սամվել Շահրամանյանի զեկույցից։

Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախը Ադրբեջանին են հանձնել բոլորը միասին։

«Բոլորս միասին 20 տարի Արցախը խեղել ենք, չենք թողել, որ որևիցե մի բան արվի»,-ասաց նա։

Նա ասաց, որ մեղադրում է Հայաստանի իշպանությանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել