Հրդեհ՝ Արագած գյուղում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացել, որ Արագած գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել են տան ննջասենյակի (մոտ 15 քմ) գույքը և բաղդադե առաստաղը (մոտ 10 քմ)՝ մասամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել