Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանաման ստեղծած իրավիճակի հաղթահարման գործում ԵՄ աջակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Փոխվարչապետը կարևորել է պատվիրակության այցը ներկայիս մարտահրավերների պայմաններում, այնուհետև հանդիպման մասնակիցներին  մանրամասն ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Փոխվարչապետն ընդգծել է ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին Փոխվարչապետ Խաչատրյանը վերահաստատել է  Կառավարության պատրաստաստակամությունը  ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ երկկորղ օրակարգը լրացնելով կայուն տնտեսական զարգացման, դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար էական նոր ուղղություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել