Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաձեռնված քրեական գործը քննվելու է Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը քննվելու է Սիսիանի դատարանում և մակագրված է դատավոր Գարիկ Աբելյանին։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020թ․հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ ձևով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ջալալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել