Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Հայկական արբանյակը երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին»,– ասված է հաղորդագրութունում։
Նշենք, որ արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին։