Նոյեմբերի 29-ից դատավոր Ելենա Քոչարյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 27-ին որոշում է ընդունել, որով կդադարեցվեն դատավոր Ելենա Քոչարյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ լիազորությունները դադարած կհամարվեն նոյեմբերի 29-ից։

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Երեմի Քոչարյանի 65 տարին 2023 թվականի նոյեմբերի 29-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Երեմի Քոչարյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել