Լուսավոր Հայաստան կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նիստի ընթացքում առաջադրվել է Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում», – ասված է կուսակցության հաղորդագրության մեջ: