Բեռնատարները դժվարությամբ են անցնում Սյունիքի ճանապարհներով

Նոյեմբերի 27-ին, ժամը 17։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) վերջինս շարունակել է ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել