Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում, նոյեմբերի 27-ի ժամը 19:40-ի դրությամբ, ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: