Կառավարության որոշմամբ կհաստատվի պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական գաղտնիքի շարքին դասվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի համաձայն՝ ցանկը կսահմանվի այսպես․

ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումներ

  1.  Հակաօդային պաշտպանության միջոցների  ձեռքբերման գնումներ կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում

  1. Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում

  1. Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում

  1. Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում

  1. Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում

  1. Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգու

Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն՝

1) գնման պլան,

2) գնման հայտ,

3) տեխնիկական բնութագիր,

4) գնումների կազմակերպման գործընթաց,

5) մատակարարում իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպություն:

Որոշման նախագծի համաձայն հաստատվում է պետական գաղտնիքի շարքին դասվող Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը: Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել