Iravaban.net-ին Հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ դատարանը, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, որոշել է մերժել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացուցիչների ներկայացված միջնորդությունը՝ նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Միջնորդությունը ներկայացվել էր հոկտեմբերի 11-ի նիստի ժամանակ։ Միջնորդության քննությունը 1 ժամից ավելի էր տևել։
Նշենք, որ դատախազությունը պահանջում է Թովմասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 3 բնակարան և ավելի քան 140 միլիոն դրամ։