Երևանի թիվ 76 դպրոցում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել

 Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Ավելի վաղ, դպրոցի աշխատակազմից հայտնել էին, որ ահազանգ են ստացել դպրոցում ռումբի տեղադրման մասին, որի հետևանքով դասապրոցեսն ընդհատվել էր։

Դեպքի վայր էին ժամանել ԱԱԾ համապատասխան աշխատակիցներ․  որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել