Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի

Նոյեմբերի 26-ին, ժամը 19.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում հայտնաբերվել է 34-ամյա Սարգիս Բադալյանի դիակը: Պարզվել է, որ նա Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել