Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 12։12-ին տեղեկություն է ստացել, որ Մեծ Այրում գյուղի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։35-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։