Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նոյեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Մարգարյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը։
«Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Մարգարյանին՝
հետագայում բացառել նմանատիպ խախտումները»։