Հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի կիսանկուղային հարկում գտնվող բնակեցված տարածքում (70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:14-ին: Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել